Մատչելի հղումներ

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարն անհանգստացած չէ


«Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական արձանագրությունների ստորագրումը այդ երկու երկրների գործն է», - ասել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը:

Ադրբեջանական «APA» լրատվական գործակալության փոխանցմամբ, նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձևավորվել են երկկողմ հարաբերություններ: «Նախատեսում ենք զարգացնել այդ հարաբերությունները և հուսով ենք, որ Ռուսաստանը նույն մտադրությունն ունի: Իսկ Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված արձանագրությունն այդ երկու երկրների միջև եղած հարաբերությունների առանձնահատկությունների դրսևորումն է», - ասել է նա:

Նա նշել է նաև, որ «արձանագրությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանը Հայաստանի տարածքն օգտագործում է որպես պլացդարմ, և այդ հարաբերությունները դիտարկում որպես երկարատև: Ապագայում իրավիճակը կարող է փոխվել», - ասել է նա և ավելացրել, որ Ադրբեջանը չպետք է անհանգստանա Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական արձանագրություններ ստորագրելու պատճառով: «Դա սպասվում էր, իսկ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները մեզ համար հայտնի են», - ասել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարը:

XS
SM
MD
LG