Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծումը կրճատելու շուրջ բանակցություններ է վարում


Iran, oil

Միացյալ Նահանգներն Իրանի նավթի հիմնական ներմուծողների, ներառյալ Հարավային Կորեայի և Ճապիոնիայի հետ, բանակցություններ է վարում՝ այդ երկրից նավթի ներմուծման ծավալները նվազեցնելու մասին, ինչը կազմում է Թեհրանի կենտրոնական բանկի դեմ ուղղված պատժամիջոցների մասերից մեկը:

Հարավային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաների մի պատվիրակություն երեքշաբթի օրը Վաշինգտոնում կանցկացնի բանակցություններ, որոնց ընթացքում կքննարկվի Իրանից ներմուծվող նավթի ծավալի անհրաժեշտ կրճատումների հարցը:

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթի վաճառքից ստացվող գումարների հիմնական մասի համար հաշվարկային պալատի դեր կատարող Իրանի կենտրոնական բանկի հետ համագործակցող ֆինանսական հաստատությունների նկատմամբ: Պատժամիջոցները բացառություն են սահմանում այն պետությունների համար, որոնք կնվազեցնեն Իրանից նավթի ներմուծման ծավալները:

Ճապոնիայի արտգործնախարարությունը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Միացյալ Նահանգների հետ Իրանից նավթի ներմուծման կրճատումների շուրջ դեռևս որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, սակայն Իրանից նավթի ներմուծման սահմանափակման շուրջ բանակցությունները շարունակվում են:

Եվրոպական Միությունն այս տարվա հուլիսի 1-ից արգելք է սահմանել Իրանից նավթի ներմուծումների նկատմամբ: Իրանն իր հերթին արձագանքել է՝ դադարեցնելով նավթի սահմանափակ առաքումը Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա և սպառնալով դադարեցնել նավթի առաքումները Եվրոպական Միության անդամ այլ պետություններ:

XS
SM
MD
LG