Մատչելի հղումներ

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը ծրագրում են լրտեսների փոխանակում


Ռուս լրտեսական խմբի 10 անդամների դատական լսումները կկայանան ամերիկյան դատարանում։ Կա հավանականություն, որ վերջիններս կփոխանակվեն Ռուսաստանում բանտարկության մեջ գտնվող ամերիկյան լրտեսների հետ։

Կասկածյալ Աննա Չափմանի փաստաբան Ռոբերտ Բաումը հայտնել է, որ գործը կարող է արագ լուծում ստանալ, քանի որ իր պաշտպանյալը կարող է իրեն մեղավոր ճանաչել եւ հետ արտաքսվել Ռուսաստան։

Ավելի վաղ, ԱՄՆ–ի համար լրտեսական գործունեություն ծավալելու մեղադրանքով բանտարկված ռուս գիտնական Իգոր Սուտյագինը կարող է փոխանակվել ԱՄՆ-ում ձերբակալված ռուսական լրտեսների հետ։

Ռուս գիտնական Իգոր Սուտյագինի գտնվելու վայրի շուրջ կան տարակարծություններ։ Որոշ ռուսական լրատվական գործակալությունների տվյալներով, վերջինս արդեն իսկ ժամանել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա։

XS
SM
MD
LG