Մատչելի հղումներ

Ռուսաստանը դավաճանության մեղադրանք է ներկայացրել լրտեսներին մատնած անձին


Ռուսաստանը դավաճանության մեղադրանք է ներկայացրել լրտեսներին մատնած անձին
Ռուսաստանը դավաճանության մեղադրանք է ներկայացրել լրտեսներին մատնած անձին

Ռուսաստանի իշխանությունները պետական դավաճանության մեղադրանք են ներկայացրել անվտանգության ուժերի մի սպայի, որի համագործակցությունը Միացյալ Նահանգների իշխանությունների հետ նպաստել է ԱՄՆ-ում գործող Ռուսաստանի լրտեսների ցանցը բացահայտելուն:

Անվտանգության դաշնային ծառայությունը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Ալեքսանդր Պոտեևին ներկայացվել է մեղադրանք` պետական գաղտնիքներ բացահայտելու կասկածանքների հիման վրա, ինչի արդյունքում նա կարող է դատապարտվել 20 տարվա բանտարկության:

Պոտեևը, ըստ երևույթին, փախուստի է դիմել Միացյալ Նահանգներ:

Անցյալ տարվա հունիսին Պոտեևի օգնությամբ Ռուսաստանում ձերբակալվել է հետախուզության տասը գործակալ, որոնք հետագայում փոխանակվել են Արևմուտքի համար լրտեսական գործունեության մեղադրանքներով դատապարտված չորս անձանց հետ:

ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Էրիք Հոլդերի համաձայն, Ռուսաստանի տասը լրտեսները հարյուր հազարավոր դոլարի ֆինանսավորում են ստացել Ռուսաստանից: Հոլդերի համաձայն, նրանք շատ կարևոր են համարվել լրտեսական տեղեկություններ հավաքելու համար, սակայն նրանց չի հաջողվել գաղտնի որևէ տեղեկություն փոխանցել Ռուսաստանին:

XS
SM
MD
LG