Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը Պակիստանից պահանջել է «Հաքանի» ցանցի դեմ միջոցներ ձեռնարկել


ԱՄՆ-ը Պակիստանից պահանջել է «Հաքանի» ցանցի դեմ միջոցներ ձեռնարկել

Միացյալ Նահանգները շարունակում է ճնշում գործադրել Պակիստանի նկատմամբ՝ պահանջելով ձեռնարկել «Հաքանի» ցանցի զինյալների դեմ ուղղված միջոցներ

«Հաքանի» ցանցի զինյալները Միացյալ Նահանգների կողմից մեղադրվում են անցյալ շաբաթ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատան վրա կատարված հարձակումն իրականացնելու մեջ:

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը նման հայտարարությամբ հանդես է եկել Նյու Յորքում կիրակի օրն Պակիստանի իր գործընկեր Հինա Ռաբանի Խառի հետ անցկացված հանդիպման ընթացքում:

Միացյալ Նահանգների պաշտոնատար անձանց փոխանցմամբ, երեք ու կես ժամ տևած հանդիպման ընթացքում խոսքը գնացել է բացառապես ահաբեկչության դեմն առնելու մասին:

Միացյալ Նահանգների և Պակիստանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպումից մեկ օր առաջ Իսլամաբադում ԱՄՆ-ի դեսպանը ներկայացրել է թալիբների դաշնակից «Հաքանի» ցանցի և Պակիստանի կառավարության պաշտոնատար որոշ անձանց հետ գոյություն ունեցող կապերի մասին:

«Հաքանի» ահաբեկչական ցանցի զինյալները հեշտությամբ են հատում Աֆղանստանի հետ Պակիստանի սահմանը՝ վերջինիս վատ վերահսկելի լինելու պատճառով:

XS
SM
MD
LG