Մատչելի հղումներ

Պակիստանը քննադատել է ԱՄՆ-ի կողմից հնչեցված մեղադրանքները


Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանի (արծիվայլին լուսանկար)

Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանին որպես «դժվարություններով լի» է նկարագրել Միացյալ Նահանգների և իր պետության միջև հարաբերությունները:

Այս հայտարարությամբ Գիլանին հանդես է եկել ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարական անձնակազմի ղեկավար ծովակալ Մայք Մյուլլենի կողմից Իսլամաբադի հասցեին Աֆղանստանում ամերիկյան զինված ուժերի վրա հարձակում կատարած ծայրահեղականներին աջակցություն ցուցաբերելու մասին հնչեցված մեղադրանքներից հետո:

Գիլանին, խոսելով ԱՄՆ-ի մասին, ուրբաթ օրն ասել է, թե «նրանք չեն կարող գոյատևել մեզ հետ, սակայն չեն կարող գոյատևել նաև առանց մեզ»:

Պակիստանի արտաքին գործերի նախարար Հինա Ռաբանի Խառն իր հերթին ուրբաթ օրն ասել է, որ Միացյալ Նահանգները չի կարող իրեն թույլ տալ վատթարացնել հարաբերությունները Պակիստանի հետ: Նրա համաձայն, դա կարող է «շատ թանկ նստել Միացյալ Նահանգների վրա»:

XS
SM
MD
LG