Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ավելացնելու է Աֆրիկայի Եղջյուր թերակղզու պետություններին տրամադրվող օգնությունը


ԱՄՆ-ը ավելացնելու է Աֆրիկայի Եղջյուր թերակղզու պետություններին տրամադրվող օգնությունը
ԱՄՆ-ը ավելացնելու է Աֆրիկայի Եղջյուր թերակղզու պետություններին տրամադրվող օգնությունը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի լրացուցիչ 113 միլիոն դոլար չափի օգնություն է հատկացվելու Աֆրիկայի Եղջյուր թերակղզում անհապաղ օգնության կարիքն ունեցող պետություններին, որտեղ վերջերս տեղի ունեցած երաշտի ու սովի պատճառով մահացել են տասնյակ հազարավոր մարդիկ:

ԱՄՆ-ի նախագահը չորեքշաբթի օրը հրապարակած հայտարարությունում նշել է, որ Եթովպիայում, Քենիայում և Սոմալիայում վերջին 60 տարվա ընթացքում ամենասաստիկ երաշտի պատճառով ավելի քան 13 միլիոն մարդ դեռևս ունեն մարդասիրական անհապաղ օգնության կարիքը:

Լրացուցիչ այս օգնության գումարը, որը տրամադրվելու է ի լրումն ԱՄՆ-ի կողմից արդեն իսկ տրամադրված 870 միլիոն դոլար ծավալի օգնության, օգտագործվելու է սննդամթերք, կացարան, ջուր և երաշտից տուժածների այլ կարիքները հոգալու համար:

Նախագահ Օբամայի համաձայն, «տարածաշրջանում սարսափելի իրադարձությունների մասին ստացվող լուրերը հիշեցնում են մարդկանց միասնականության և կարիքավորներին օգնություն տրամադրելու անհրաժեշտության մասին»:

XS
SM
MD
LG