Մատչելի հղումներ

ՄԱԿ. «Եմեն է արտագաղթել Սոմալիի և Եթովպիայի բնակիչների ամենամեծ թիվը»


ՄԱԿ. «Եմեն է արտագաղթել Սոմալիի և Եթովպիայի բնակիչների ամենամեծ թիվը»

Միավորված ազգերի կազմակերպության համաձայն, Եթովպիայից և Սոմալիից Եմեն է արտագաղթել այս պետությունների բնակիչների մինչ այժմ գրանցված ամենամեծ թիվ` չնայած Եմենում տիրող անկայունության:

ՄԱԿ-ի փախստականների գծով գործակալության համաձայն, Աֆրիկյան Եղջյուր թերակղզուց դեպի Եմեն Ադենի ծոցով վտանգավոր և անօրինական եղանակով փոխադրվելու միջոցով այդ երկիր է ժամանել մոտ 85 հազար փախստական, և այս թիվը 8 հազարով գերազանցում է 2009 թվականին գրանցված առավելագույն թվին:

Ժնևում ուրբաթ օրն անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում ՄԱԿ-ի փախստականների գծով գործակալության խոսնակ Մելիսա Ֆլեմինգը նշել է, որ Եթովպիայից դեպի Եմեն ուղևորվող մարդկանց թիվն այժմ գերազանցել է Սոմալիից դեպի Եմեն տեղափոխվողների թիվը:

Գործակալության համաձայն, Եթովպիայի բնակիչների մեծ մասը հայտնել է, թե երկիրը լքում են տնտեսական պատճառներով, սակայն շատերը որպես երկրից հեռանալու պատճառն են նշել նաև իրենց երկրում իրականացվող հետապնդումները և անձնական անվտանգության ապահովման հետ կապված խնդիրները:

Եմեն տեղափոխվող Սոմալիի բնակիչների մեծ մասը նշել է, որ արտագաղթի պատճառ է դառնում իրենց երկրում չդադարող հակամարտությունը:

Միավորված ազգերի կազմակերպության տվյալների համաձայն, Եմեն ժամանող մարդկանցից շատերն անտեղյակ են այս երկրում տիրող խռովություններից:

XS
SM
MD
LG