Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի կոնգրեսականը պահանջում է լսումներ մահմեդականների ծայրահեղականացման վերաբերյալ


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության հանձնաժողովի նախագահ Փիթեր Քինգ
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության հանձնաժողովի նախագահ Փիթեր Քինգ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության հանձնաժողովի նախագահը պաշտպանել է ԱՄՆ-ում բնակվող մահմեդականների ծայրահեղականացման վերաբերյալ լսումներ անցկացնելու իր ծրագրերը։

Ներկայացուցիչ Փիթեր Քինգը, կիրակի օրը ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, ասել է, որ հինգշաբթի օրը կայանալիք լսումների անցկացումը հիմնավորված է, քանի որ «ալ-Քաիդա»-ի գործողություններով ոգեշնչված ԱՄՆ-ի քաղաքացիները վտանգ են ներկայացնում երկրի անվտանգությանը։

ԱՄՆ-ի Կոնգրեսում ընտրված առաջին մահմեդական ներկայացուցիչ Կեյթ Էլիսոնը, ելույթ ունենալով նույն հեռուստածրագրի ընթացքում, հայտնել է, թե իրեն անհանգստացնում է հետաքննության նպատակներով կրոնական որևէ փոքրամասնություն առանձնացնելու գաղափարը։

Սպասվում է, որ Նյու Յորքում այս լսումների ընդդիմախոսները բողոքի ցույցեր կանցկացնեն։

XS
SM
MD
LG