Մատչելի հղումներ

Սոմալիում գործող խմբավորումը` ահաբեկչության հիմնական վտանգ


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության հանձնաժողովի նախագահ, հանրապետական Փիթեր Քինգ
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության հանձնաժողովի նախագահ, հանրապետական Փիթեր Քինգ

«Սոմալիից գործող ահաբեկչական խմբավորումն իր շարքեր «ալ-Քաիյիդա»-ից ավելի մեծ թվով մահմեդական ամերիկացիներ է ներգրավում»:

Այս հայտարարությամբ չորեքշաբթի օրը հանդես է եկել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության հանձնաժողովի նախագահ, հանրապետական Փիթեր Քինգը:

Քինգը նաև հայտնել է իր գործընկերներին, որ Սոմալիից իր գործունեությունն իրականացնող «ալ-Շաբաբ» զինյալների խմբավորումն իր շարքեր արդեն իսկ ներգրավվել է Միացյալ Նահանգների մահմեդական 40 քաղաքացի:

Քինգն ասել է թե, կազմակերպության շարքերը լրացնելուն ուղղված «ալ-Շաբաբ»-ի արշավը բարձրացնում է այս խմբավորման կողմից Աֆրիկայի Եղջյուր թերակղզուց դուրս ահաբեկչական հարձակման իրականացման հավանականությունը` հավելելով, որ խմբավորման անդամ մահմեդական ամերիկացիները «անմիջական վտանգ են ներկայացնում Միացյալ Նահանգների համար»:

Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության հանձնաժողովի նախագահ Քինգը հայտնել է նաև, թե «ալ-Շաբաբ»-ի շարքերին միացել է Կանադայի մահմեդական 20 քաղաքացի: Քինգի համաձայն, Հանձնաժողովը տեղեկացել է որ Սոմալիում զոհվել է Միացյալ Նահանգների 15 և Կանադայի երկու քաղաքացի` ահաբեկչական այս խմբավորման կազմում մասնակցելով դրա կողմից վարվող մարտական գործողություններում:

Կոնգրեսական Քինգի նախաձեռնությամբ նախկինում կայացել են մահմեդական ամերիկացիների ծայրահեղականացման շուրջ մի շարք վիճահարույց լսումներ, որոնց քննադատները նշել են, թե ԱՄՆ-ի Կոնգրեսը պետք է իրականացնի երկրի ներսում ձևավորվող վտանգների ավելի լայն շրջանակի ուսումնասիրություն` ներառյալ կառավարության գործունեության նկատմամբ ատելություն և սպիտակամորթների առավելությունը քարոզող խմբերի գործունեությունը:

XS
SM
MD
LG