Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգներին հիմնականում սպառնում են տեղացի ահաբեկիչները


2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո Միացյալ Նահանգներին սպառնացող հարձակումների բնույթը ձևափոխվել է` դառնալով ավելի փոքրածավալ և հաճախ ծրագրվելով տեղական մակարդակի վրա:

Նոր հրապարակված հետազոտության հեղինակներից մեկը` Բրյուս Հոֆմանը լրատվամիջոցներին հայտնել է, որ ահաբեկչական կազմակերպությունները փոխել են իրենց գործելակերպը` սեպտեմբերի 11-ի հարձակումների նման մեծածավալ գործողություններից անցնելով ավելի պարզ, սակայն ավելի հաճախ իրականացվող հարձակումների:

Հոֆմանի համաձայն, այդ հարձակումներն ավելի հաճախ են իրականացվում Միացյալ Նահանգների այն քաղաքացիների կողմից, ովքեր ծնվել են ԱՄՆ-ում և վերապատրաստում անցել արտասահմանյան ահաբեկչական խմբերում:

2009 թվականին ԱՄՆ-ում և այլ երկրներում ահաբեկչական գործունեության մեղադրանք է ներկայացվել կամ այդ մեղադրանքով դատապարտվել է Միացյալ Նահանգների 43 քաղաքացի կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող անձ:

Ինչպես հետազոտության հեղինակներն են ասում, ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալություններին չի հաջողվել փոխել իրենց գործելակերպը` նոր սպառնալիքներին համապատասխան:

XS
SM
MD
LG