Մատչելի հղումներ

Բրիտանիային ահաբեկչության նոր ալիք է սպառնում


Մեծ Բրիտանիայի պաշտպանության և անվտանգության քաղաքականության ինստիտուտի ուսումնասիրության համաձայն, երկրի բանտերում ծայրահեղականությանը հարող հարյուրավոր մահմեդականներ պատժի ժամկետը լրանալուց հետո կարող են գործարկել տեղական ահաբեկչության «նոր ալիք»:

Թագավորական միացյալ ծառայությունների ինստիտուտի համաձայն, հաջորդ հինգից տասը տարվա ընթացքում բանտից դուրս է գալու ոչ ահաբեկչական մեղադրանքներով ազատազրկված մոտ 800 բանտարկյալ, որոնք բանտում պատիժը կրելու ժամանակ հավաքարգվել են մահմեդական զինյալների կողմից:

Ինստիտուտի տնօրեն Մայքլ Քլարքիի համաձայն, զինյալները հավաքագրված անձանց այլևս չեն օգտագործում մեծածավալ հարձակումներ իրականացնելու համար, այլ քաջալերում են իրականացնել քիչ վերապատրաստում և ռեսուրսներ պահանջող հարձակումներ: Այդպիսի հարձակումներ կանխարգելելը բավականին դժվար կլինի:

Սակայն Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարությունը վիճարկում է այդ զեկույցը` հայտարարելով, որ իր տեղեկություններով բրիտանական բանտերում ծայրահեղականների շարքերի լայնածավալ համալրում տեղի չի ունենում:

XS
SM
MD
LG