Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի հատուկ հանձնակատարն ուղևորվել է Մերձավոր Արևելք


ԱՄՆ-ի հատուկ հանձնակատարն ուղևորվել է Մերձավոր Արևելք
ԱՄՆ-ի հատուկ հանձնակատարն ուղևորվել է Մերձավոր Արևելք

Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ հանձնակատար Ջորջ Միթչելը երեքշաբթի օրը ուղևորվել է Իսրայել: Ուղևորության նպատակն է ճնշում գործադրել Իսրայելի և պաղեստինցիների ղեկավարների վրա, որպեսզի նրանք շարունակեն խաղաղության բանակցությունները:

Միթչելի ուղևորությունը տեղի է ունենում Հորդանան գետի արևմտյան ափին հրեական բնակավայրերի կառուցումը վերսկսելու Իսրայելի կողմից ընդունված որոշումից հետո, որը ստիպել է պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասին հանես գալ խաղաղության բանակցուններից դուրս գալու մասին սպառնալիքներով:

Աբբասի համաձայն, խաղաղության բանակցություններից դուրս գալու վերաբերյալ որոշումն ընդունվելու է հաջորդ շաբաթ` արաբ պաշտոնյաների հետ խորհրդակցելուց հետո: Պաղեստինցի պաշտոնյաները կոչ են արել Իսրայելին սեպտեմբերի 26-ին ավարտված շինարարության դադարեցումը երկարաձգել ևս երեք կամ չորս ամսով:

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ֆիլիպ Քրաուլին երկուշաբթի օրն ասել է, որ Իսրայելը, չերկարացնելով 10 ամիս տևած շինարարության դադարեցումը, հիսաթափեցրել է Միացյալ Նահանգներին:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հանդիպում է ունեցել պաղեստինցիների նախագահ Աբբասի հետ: Սարկոզին եկող ամիս բանակցուրթյուններ անցկացնելու համար Փարիզ է հրավիրել Աբբասին և Իսրայելի վարչապետ Նեթանյահուին: Ֆրանսիայի նախագահը կոչ է արել դադարեցնել հրեական բնակավայրերի շինարարությունը: Նման կոչով հանդես են եկել նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, ԵՄ-ը և Մեծ Բրիտանիայի կառավարությունը:

XS
SM
MD
LG