Մատչելի հղումներ

Սեպտեմբեր ամսին ահաբեկիչներն իրականացրել էին ռումբի փոխադրման փորձարկում


Սեպտեմբեր ամսին ահաբեկիչներն իրականացրել էին ռումբի փոխադրման փորձարկում
Սեպտեմբեր ամսին ահաբեկիչներն իրականացրել էին ռումբի փոխադրման փորձարկում

Սեպտեմբեր ամսին Եմենից դեպի ԱՄՆ երեք կասկածելի փաթեթի փոխադրումը ամենայն հավանականությամբ անցյալ շաբաթ փոստային առաքման միջոցով ռումբեր տեղափոխելու դավադրության փորձարկումն էր:

«Նյու Յորք Թայմս» օրաթերթը և «Էյ Բի Սի Նյուզ» գործակալությունը հաղորդել են, որ սեպտեմբեր ամսին ուղարկված փաթեթները բռնագրավվել են հետախուզության մարմինների գործակալների կողմից և չեն հասել Չիկագոյում գտնվող նպատակակետերին: Փաթեթները պարունակել են գրքեր, թուղթ, ձայնասկավառակներ և այլ նյութեր:

Իշխանությունների ներկայացուցիչների համաձայն, Եմենից գործող ալ–Քաիդան օգտագործել է փոստային այդ առաքումը` պայթուցիկ նյութերով լիցքավորված համակարգչային թանաքի երկու տուփի առաքման ուղիները և ժամանակը ճշտելու համար: Եմենից ուղարկված` պայթուցիկ նյութեր պարունակող փաթեթներն անցյալ շաբաթ բռնագրավվել էին Մեծ Բրիտանիայում և Դուբայում:

Հետախուզական մարմինների պաշտոնյաների համաձայն, նրանք տեղյակ են այն մասին, որ ահաբեկիչները ծրագրում են հարձակումներ գործել օդային տրանսպորտի վրա, և փորձել են բեռնատար ինքնաթիռների վրա հարձակումներ կատարելու հնարավորությունները: Նրանց համաձայն, սեպտեմբեր ամսին կատարված փորձը թույլ էր տվել արագ արձագանքել անցյալ շաբաթ տեղի ունեցած դավադրությանը:

XS
SM
MD
LG