Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխաիլ Եժելը նշել է, որ ուկրաինական ձեռնարկություններում ադրբեջանական զրահատեխնիկայի վերանորոգման և Ադրբեջանում համատեղ վերանորոգման ձեռնարկություններ կառուցելու աշխատանքները Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական հեռանկարային համագործակցության ուղղություններից են։
Ռուսական «Ռեգնում» գործակալությունը` վկայակոչելով ուկրաինական «analitika.at.ua» լրատվական կայքում տեղադրված հաղորդագրությունը, գրում է, որ Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով ուկրանիա-ադրբեջանական հանձնաժողովի նիստում Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավարը նշել է, թե Ադրբեջանը հետաքրքրված է զենիթահրթիռային համակարգերի, մասնավորապես` «Ս-125» համակագրերի մատակարարման, վերանորոգման և վերականգնման հարցերում Ուկրաինայի հնարավորություններով:
Միխայլո Եժելը հայտնել է, որ բացի զենիթահրթիռային համակարգերից, ադրբեջանական կողմը հետաքրքրություն է դրսևորել նաև «Ան» մակնիշի ինքնաթիռների ձեռքբերման և տեխնիկական սպասարկման հնարավորություններով: