Մատչելի հղումներ

Ուկրաինան և Հայաստանը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության պայմանագիր


Ուկրաինան և Հայաստանը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության պայմանագիր
Ուկրաինան և Հայաստանը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության պայմանագիր

Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայլո Եժելը և Հայաստանի նրա պաշտոնակից Սեյրան Օհանյանը Ղրիմում անցկացվող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի 59-րդ հանդիպման շրջանակներում ստորագրել են «Պաշտպանության ոլորտում երկկողմանի համագործակցության 2011 թվականի ծրագիր» կոչվող փաստաթուղթը:

«Ուկրինֆո» լրատվական գործակալությունը, մեջբերելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի գրասենյակը, հայտնել է, որ նույն փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևի հետ:

Երկկողմ հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում, մասնավորապես ռազմական կրթության և ռազմագիտության, ռազմական բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողների փոխանակման և կրթական գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ոլորտներում համագործակցությունը ընդլայնելու և զարգացնելու ուղիները:

Պաշտպանության նախարարները նաև քննարկել են ԱՊՀ երկրների զինված ուժերի ներկայացուցիչների միջև խաղաղապահ գործողությունների բնագավառում փորձի փոխանակումը:

Հանդիպումների ժամանակ կողմերը անդրադարձել են նաև ԱՊՀ երկրներում դեռևս օգտագործվող խորհրդային սպառազինությունների և ռազմական տեխնիկայի վերանորոգման և արդիականացման հնարավորությունները Ուկրաինայի պաշտպանության նախարարության և երկրի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններում:

XS
SM
MD
LG