Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի արվարձանում Թուրքիային պատկանող ուղղաթիռի վթարի պատճառով զոհվել է առնվազն տասը մարդ:
Աֆղանստանի իշխանությունների համաձայն, ուղղաթիռն ուրբաթ օրը ընկել է Բագրամի շրջանում գտնվող տներից մեկի վրա:
Դեռևս հայտնի չէ, արդյոք կործանված ուղղաթիռը ռազմական, թե քաղաքացիական ուղղաթիռ էր: