Մատչելի հղումներ

Թունիսում մեկնարկել է նախկին նախագահի դատավարությունը


Թունիսում մեկնարկել է նախկին նախագահի դատավարությունը

Թունիսում երկուշաբթի օրը մեկնարկել է նախկին նախագահ Զին էլ-Աբիդին Բեն Ալիի հեռակա դատավարությունը, որը մեղադրվում է պետության դեմ դավադրության, դիտավորյալ սպանության և թմրամիջոցների անօրինական առևտրի մեջ:

Բեն Ալին և նրա շրջապատի դեմ հարուցվել է ավելի քան 90 դատական գործ: Թունիսի պաշտոնատար անձանց համաձայն, դատական գործեր են հարուցվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական դատարանում:

Նախկին նախագահը, որը հունվար ամսին իր 23 տարվա իշխանավարության դեմ անցկացված բողոքի ցույցերի պատճառով փախուստի դիմեց Սաուդյան Արաբիա, հերքել է բոլոր մեղադրանքները` ասելով, որ ինքը երբեք չի ունեցել իրեն վերագրվող նման խոշոր գումարներ:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները դեռևս չեն արձագանքել նախկին նախագահ Բեն Ալիին Թունիսին փոխանցելու պահանջներին:

XS
SM
MD
LG