Մատչելի հղումներ

Թունիսի նախագահը ստիպված է եղել լքել երկիրը


Թունիսի նախագահը ստիպված է եղել լքել երկիրը

Թունիսի նախագահ Զին Էլ Աբդին Բեն Ալին ուրբաթ օրը փախուստի է դիմել Սաուդյան Արաբիա:

Նա փախուստի է դիմել Թունիսում մի քանի շաբաթ ընթացող բողոքի ցույցերի արդյունքում, որոնք սկսվել են երկրում աշխատանքի բացակայության և պետական մարմիններում համատարած կաշառակերության պատճառով առաջ եկած զայրութի հետեւանքով:

Թունիսի սահմանադրական խորհուրդը շաբաթ օրը որոշում է կայացրել պետությունը 23 տարվա ընթացքում գլխավորած Բեն Ալիին նախագահի պաշտոնից ընդմիշտ հեռացնելու և երկրի խորհրդարանի խոսնակ Ֆույեդ Մեբեզային որպես երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին: Մեբեզային հատկացվել է երկու ամիս՝ նոր ընտրություններ կազմակերպելու համար:

Թունիսի նախագահին պաշտոնից հեռացնելու հանգամանքը ողջունել են Եգիպտոսի ընդդիմադիր ուժերը: Եգիպտոսի ընդդիմադիրները հուսով են, որ Թունիսում տեղի ունեցած իրադարձությունները նպաստելու են Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին նախագահական պաշտոնից հեռացնելուն միտված իրադարձությունների զարգացմանը:

Կահիրեից գործող Արաբական պետությունների լիգան կոչ է արել Թունիսի քաղաքական ուժերին լինել միասնական՝ երկրում խաղաղությունը պահպանելու համար:

XS
SM
MD
LG