Մատչելի հղումներ

«Toyota»-ն փորձում է վերջ տալ բնական հանածոներից կախվածությանը


«Toyota»-ն փորձում է վերջ տալ բնական հանածոներից կախվածությանը
«Toyota»-ն փորձում է վերջ տալ բնական հանածոներից կախվածությանը

«Toyota Motor Corporation» ընկերությունը մշակում է էլեկտրականությամբ աշխատող և հիբրիդային մեքենաների համար նոր շարժիչ, ինչը թույլ կտա վերջ տալ ընկերության կախվածությանը Չինաստանից ներմուծվող հազվագյուտ հանքատեսակներից։

Ընկերության պաշտոնատար անձանց համաձայն, ինդուկցիոն նոր շարժիչները լինելու են «Prius» մակնիշի մեքենաներում այժմ օգտագործվող մագնիսային շարժիչներից ավելի թեթև և առավել արդյունավետ։

Ճապոնիայի մեքենաշինական և էլեկտրոնային սարքավորումներ արտադրող ընկերությունները մեծ վնասներ են կրել Չինաստանի կողմից անցյալ տարի երկու պետությունների միջև դիվանագիտական վեճի ընթացքում հազվագյուտ բնական հանածոների մատակարարման դադարեցման պատճառով։

Համաշխարհային շուկայում ներկայումս վաճառվող բնական հազվագյուտ տարրերի 95 տոկոսը արդյունահանվում է Չինաստանում։

Չինաստանը նվազեցրել է նաև բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ մի շարք ապրանքների արտադրության համար օգտագործվող նյութերի արտահանման չափաքանակները։

Չինաստանի այս քայլը ստիպել է աշխարհի պետություններին շուտափույթ սկսել հազվագյուտ տարրերի նոր աղբյուրների որոնման աշխատանքներ։

XS
SM
MD
LG