Մատչելի հղումներ

Արտգործնախարար Քլինթընը Չինաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է հազվագյուտ հողային տարրերի արտահանման հարցը


Արտգործնախարար Քլինթընը Չինաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է հազվագյուտ հողային տարրերի արտահանման հարցը

ԱՄՆ–ի արտգործնախարար Քլինթընը Չինաստանի իր պաշտոնակից Յան Չիեչին հավաստիացրել է հազվագյուտ հողային տարրերի արտահանման հարցում Պեկինի կողմից անցկացվող քաղաքականության վերաբերյալ։

ԱՄՆ–ի պաշտոնյաներից մեկի համաձայն, Քլինթընը բարձրացրել է այդ հարցը շաբաթ օրը Չինաստանի արտգործնախարարի հետ ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Վիետնամի մայրաքաղաք Հանոյում անցկացվող Արևելյան Ասիայի պետությունների գագաթաժողովի շրջանակներում։

Պաշտոնյան չի մանրամասնել, թե ինչ հավաստիացում է տրվել, սակայն այս շաբաթ Չինաստանի պաշտոնատար անձինք հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի Չինաստանը չի օգտագործելու հազվագյուտ հողային տարրերի արտահանման հարցը այլ պետությունների վրա ճնշում գործադրելու նպատակով։

XS
SM
MD
LG