Մատչելի հղումներ

Արաբական լիգան հանդես է եկել Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու կոչով


Արաբական լիգան հանդես է եկել Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու կոչով

Կահիրեում անցկացված արտակարգ հանդիպման ընթացքում Արաբական լիգայի անդամ պետությունները նաեւ կոչ են արել Սիրիայի իշխանություններին հարգել քաղաքական եւ սոցիալական բարեփոխումներ անցկացնելու ժողովրդի պահանջը։
Այս հարցերը Սիրիայի իշխանություններին ներկայացնելու համար Լիգան Դամասկոս է ուղարկում իր գլխավոր քարտուղար Նաբիլ Էլարաբիին։

Արաբական լիգան նաեւ մեծ մտահոգություն է արտահայտել Սիրիայում հազարավոր մարդկանց սպանությունների համար։ Արաբական երկրների այս կազմակերպության կոչը հրապարակվեց Սիրիայի ամենաջերմ աջակից Իրանի կողմից նման կոչի հրապարակումից մեկ օր անց։

Իրանի արտգործանախարարը շաբաթ օրն էր հայտարարել, որ Սիրիայի իշխանությունները պարտավոր են լսել ՝՝ժողովրդի օրիանական պահանջները՛՛։

XS
SM
MD
LG