Մատչելի հղումներ

Խոստում, որ Սիրիայում կանցկացվեն արդար ընտրություններ


Խոստում, որ Սիրիայում կանցկացվեն արդար ընտրություններ

Սիրիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, թե հավանաբար մինչեւ տարեւերջ այս երկրում կանցկացվեն համընդհանուր ընտրություններ: Ուալլիդ Մոալլեմի խոսքերով, “ազատ եւ արդար” ընտրությունների արդյունքում կհաստատվի խորհրդարան, որը կներկայացնի Սիրիայի ժողովրդին: Նրա այս հայտարարությունը հատեւում է նախագահ Ասսադի հրապարած այն հրմանանգրից երկու օր անց, ըստ որի, առաջին անգամը լինելով, այստեղ թույլատրվելու է ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությունը:

Հակառակ դրան երկրի կառավարությունն ուժեղացնում է կառավարությանն ընդդիմադիր ուժերի դեմ իրականացվող բռնությունները:

Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները տեղեկացնում են, որ բանակն ուժեղացնում է Համա քաղաքի դեմ գործողությունները, ինչպես նաեւ` հրասայլեր ուղղարկում դեպի Դեյր էլ Զոր, ուր նախորդ օրը սպանվել է 26 ակտիվիստ:

Պարսից ծոցի արաբական պետությունների խորհուրդը շաբաթ օրը հրաժարվեց լռություն պահպանելու իր քաղաքականությունից` կոչ անելով Սիրիայի կառավարությանը անհապաղ դադարեցնել բռնությունները եւ սկսել բարեփոխություններ:

Դրան նախորդել էր Սիրիայի ժողովրդին հավելյալ աջակցություն ցուցաբերելու եւ Ասսադի կառավարության վրա չնշումներ բանեցնելու ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի հայտարարությունը:

Սիրիայի կառավարության կողմից բողոքավորների դեմ իրականացված գործողություններին զոհ է գնացել մոտ 2000 մարդ:




XS
SM
MD
LG