Մատչելի հղումներ

Սիրիայի անվտանգության ուժերը ձերբակալել են ավելի քան 500 մարդ


Սիրիայի անվտանգության ուժերը ձերբակալել են ավելի քան 500 մարդ

Երկուշաբթի օրը Սիրիայի անվտանգության ուժերի գործողությունների պատճառով զոհվել է ավելի քան տասը, ձերբակալվել` մոտ 500 մարդ:

Դերաա հարավային քաղաքում գտնվող ականատեսների համաձայն, զրահամեքենաների աջակցությամբ գործող զինծառայողները դուրս են բերվել այս քաղաքի փողոցներ` նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ուղղված բողոքի ցույցերը դադարեցնելու նպատակով:

Դերաայի բնակիչները հայտնել են, որ անվտանգության ուժերի գործողությունների ընթացքում շրջափակվել են ամբողջ թաղամասեր, որից հետո ձերբակալվել են 15 տարեկանից բարձր տղամարդիկ: Հաղորդագրությունների համաձայն, այս քաղաքում անվտանգության ուժերի թիրախ են եղել ճանաչված իրավաբաններն ու հակակառավարական ակտիվիստները:

Սիրիայի կառավարության խոսնակի համաձայն, կառավարական ուժերի գործողությունների պատճառով սպանվել է տասը «ահաբեկիչ»:

Արդեն վեց օր է, ինչ Դերաայում խաթարված է կենսական անհրաժեշտության բազմաթիվ ծառայություններ, նկատվում է սննդի պակաս:

XS
SM
MD
LG