Մատչելի հղումներ

Սիրիայի զինուժը կրկին մուտք է գործել Բանիյաս


Սիրիայի բանակի ստորաբաժանումները, հրասայլերի աջակցությամբ, շաբաթ առավոտյան կրկին մուտք են գործել Բանիյաս քաղաք, որտեղ մեկ օր առաջ անվտանգության ուժերի և հակակառավարական ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների պատճառով զոհվել էր 31 մարդ։

Ականատեսների համաձայն, ռազմական նավերը վերահսկողության տակ են վերցրել ծովափնյա այս քաղաքի առափնյա ջրերը։ Նրանք հայտնել են նաև, որ Բանիյաս զորամիավորումների մուտք գործելուց առաջ անջատվել է քաղաքի էլեկտրասնուցումը և կապը։

Բանիյասը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ բողոքի զանգվածային ցույցերի անցկացման կենտրոններից մեկն է։

Բանակի հրասայլերը շրջափակել են նաև Բանիյասի մոտակայքում գտնվող Բայդա քաղաքը։

Միացյալ Նահանգների իշխանություններն ուրբաթ օրը հայտնել են, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները լրացուցիչ քայլեր են ձեռնարկելու Սիրիայի կառավարության դեմ, սակայն Սպիտակ տունը չի մանրամասնել ձեռնարկվելիք միջոցների բնույթը։

XS
SM
MD
LG