Մատչելի հղումներ

Սիրիայում բռնությունների պատճառով զոհվել է հինգ մարդ


Սիրիայում բռնությունների պատճառով զոհվել է հինգ մարդ

Ականատեսների համաձայն, Սիրիայի հարավում անվտանգության ուժերի գործողությունների պատճառով զոհվել է հինգ մարդ։

Նրանք հայտնել են, թե Դերաա քաղաքում անվտանգության ուժերի հարձակմանը ենթարկված մեքենայում դիակներ են տեսել։

Իրավապաշտպան կազմակերպությունները հայտնել են նաև Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձան Դումայում անվտանգության ուժերի կողմից բացված կրակի մասին։

Առափնյա Ջաբլեհ քաղաքում կիրակի օրը անվտանգության ուժերը սպանել են առնվազն քաղաքացիական չորս անձանց և ձերբակալել ընդդիմության բազմաթիվ ակտիվիստների։ Ականատեսների համաձայն, սպանությունները տեղի են ունեցել նույնիսկ այն ժամանակ, երբ բողոքի ցույցեր չէին անցկացվում։

Սիրիայի գաղտնի ոստիկանությունը կիրակի օրն ամբողջ երկրում, հատկապես Դամասկոսում և Հոմս քաղաքում խուզարկումներ և ձերբակալություններ է իրականացրել։

Սիրիայի իրավապաշտպան «Ինսան» կազմակերպության համաձայն, ուրբաթ օրվանից ի վեր երկրում անհայտ կորել է 217 մարդ։

XS
SM
MD
LG