Մատչելի հղումներ

Սիրիայում ծեծի է ենթարկվել հակակառավարական ծաղրանկարիչը


Սիրիայում ծեծի է ենթարկվել հակակառավարական ծաղրանկարիչը

Սիրիայի անվտանգության ուժերն ուժեղ ծեծի են ենթարկել կառավարության դեմ հանդես եկող հայտնի մի ծաղրանկարչի, ինչի պատճառով վերջինս ծանր վնասվածքներ է ստացել:

Ակտիվիստների համաձայն, ծաղրանկարիչ Ալի Ֆերզաթիին գողացել են, ուժեղ ծեծի ենթարկել, ապա դուրս գցել մեքենայից Դամասկոսի փողոցներից մեկում, որտեղ նրան հայտնաբերել են անցորդները:

«Սի-Բի-Էս» ամերիկյան հեռուստաալիքի համաձայն, Ֆերզաթի որդին ասել է, թե ծաղրանկարչին գողացած անձինք խոստացել են կոտրել իր ձեռքերը, որպեսզի ինքն այլևս չկարողանա կառավարության անդամների ծաղրանկարեր նկարել:

Եվրոպական Միությունը չորեքշաբթի օրն ընդլայնել է Սիրիայի դեմ կիրառվող պատժամիջոցները` դրանցում ընդգրկելով Իրանի հեղափոխական պահակազորի էլիտար ստորաբաժանումներից մեկը, որն օգնել է Սիրիայի անվտանգության ուժերին իրականացնել Սիրիայի ապստամբների դեմ ուղղված բռնությունները:

ԵՄ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվել է, որ Իրանի էլիտար «Քադս» ստորաբաժանումը «տեխնիկական աջակցություն, սարքավորումներ և այլ տեսակի օգնություն է տրամադրել Սիրիայի անվտանգության ուժերին՝ քաղաքացիական բողոքի շարժումը ճնշելու նպատակով»:

ԵՄ-ի պատժամիջոցների ընդլայնված ցանկում ընդգրկվել են նաև Սիրիայի մի քանի գեներալ, պաշտպանության նախկին նախարարը, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հատուկ հանձնակատար Հասան Թուրքմանին և նախագահի կրտեր եղբոր գործընկերները:

Հիշեցնենք, որ Սիրիայի անվտանգության ուժերը երկրի բազմաթիվ քաղաքներում և գյուղերում չորեքշաբթի օրն իրականացներ են շուրջկալներ, որոնք ընթացքում ձերբակալվել են երկրի կառավարության ընդդիմության հետ կապեր ունենալու մեջ կասկածվող անձինք:

Իրավապաշտպան կազմակերպությունները հայտնել են, որ երեքշաբթի լույս չորեքշաբթի սկսված շուրջկալների ընթացքում կիրառվել են տանկեր:

Միավորված ազգերի կազմակերպության տվյալների համաձայն, Սիրիայում արդեն հինգ ամիս շարունակվող բռնությունների ընթացքում զոհվել է առնվազն 2 200 մարդ: Սիրիայի նախագահը սակայն բռնությունների համար մեղադրել է զինված «հանցախմբերին և ահաբեկիչներին»:

Սիրիայի «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը չորեքշաբթի օրը ցուցադրել է Հոմս քաղաքում «ահաբեկիչների զինված խմբերի» զոհերի լուսանկարներ: Լրատվական գործակալության համաձայն, հարձակումն իրականացրած անձանց կողմից խոշտանգումների է ենթարկվել և սպանվել 14 քաղաքացիական անձ:

XS
SM
MD
LG