Մատչելի հղումներ

Անձնակազմի վերադարձը տիեզարակայանից հետաձգվել է մեկ օրով


Միջազգային տիեզերակայանում կցման սարքի անսարքության պատճառով հետաձգվում է տիեզերակայանի անձնակազմի երեք անդամների ուրբաթ օրը ծրագրված վերադարձը Երկիր:

Նախատեսվում է, որ ռուս տիեզերագնացներ Ալեքսեյ Սկվորցովին և Միխայիլ Կորնիրենկոյին և ամերիկացի տիեզերագնաց Թրեյսի Քելդվել Դայսոնին տեղափոխող «Սոյուզ» տիեզերանավը տիեզերարակայանից մեկնելու է շաբաթ օրը:

Հետաձգումը ժամանակ է տրամադրելու Տիեզերական թռիչքների վերահսկման կենտրոնին` ուսումնասիրելու անսարքության պատճառները:

Պաշտոնյաների համաձայն, իրավիճակը որևէ վտանգ չի ներկայացնում անձնակազմի համար:

XS
SM
MD
LG