Մատչելի հղումներ

Տիեզերագնացները վերադարձել են Երկիր


«Սոյուզ» տիեզերանավի վայրէջքի խցիկը հաջողությամբ վայրէջք է կատարել Ղազախստանում՝ իր հետ Երկիր բերելով ռուս երկու և ամերիկացի մեկ տիեզերագնացների։

Վայրէջքի խցիկը անջատվել էր միջազգային տիեզերակայանից, մեկ օր տևած տեխնիկական անսարքությունը վերացվելուց հետո

Ռուս տիեզերագնացներ Ալեքսեյ Սկվորցովը և Միխայիլ Կորնիենկոն և ամերիկացի տիեզերագնաց Թրեյսի Քելդվել Դայսոնը տիեզերքում վեց ամիս տևած իրենց աշխատանքը պետք է ավարտեին ուրբաթ օրը, սակայն վայրէջքի սարքը կցասարքից անջատող մեխանիզմի անսարքության պատճառով այն տեղի չէր ունեցել։

ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերքի գործակալության՝ ՆԱՍԱ–ի խոսնակի համաձայն, տիեզերակայանի անձնակազմին հաջողվել է լուծել խնդիրը և վերացնել կցասարքի անսարքությունը։

Պաշտոնյաների համաձայն, իրավիճակը որևէ վտանգ չի ներկայացրել Երկիր վերադարձող և տիեզերակայանում մնացող անձնակազմերի համար:

XS
SM
MD
LG