Ռուսաստանի իշխանությունները սկսել են երկրից վտարել Տաջիկստանի քաղաքացիներին՝ ամենայն հավանականությամբ վրեժխնդիր լինելով Ռուսաստանի քաղաքացի օդաչուին և Էստոնիայի քաղաքացի իր գործընկերոջն այդ երկրում ազատազրկման դատապարտելուց հետո:
Ռուսաստանի ներգաղթի հարցերով ծառայությունը Տաջիկստանի քաղաքացի միգրանտներին վտարման մասին հայտարարությամբ հանդես է եկել Տաջիկստանում օդաչուներին մաքսանենգության և պետական սահմանն անօրինական անցնելու մեղադրանքներով ութ ու կես տարվա ազատազրկման մասին վճռի կայացնելուց հետո:
Ռուսաստանի իշխանությունների համաձայն, օդաչուներին ներկայացված մեղադրանքների պատճառները հայտնի չենք, քանի որ նրանք ինքնաթիռը վերալիցքավորելու նպատակով կանգառ էին կատարել Տաջիկստանում՝ Աֆղանստանից դեպի Ռուսաստան կատարվող ուղևորության ընթացքում:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հերքել է լուրերն այն մասին, որ Տաջիկստանից միգրանտներին վտարելու գործողությունները կապված են օդաչուների դատապարտման հետ՝ նշելով սակայն, որ արտաքսումները կարող են շարունակվել:
Ռուսաստանի պաշտոնատար անձանց վկայությամբ, վտարումներն իրականացվում են Ռուսաստանի օրենքի համաձայն:
Տաջիկստանի տնտեսությունը մեծ կախվածություն ունի Ռուսաստանում աշխատող իր քաղաքացիների կողմից ուղարկվող գումարներից, և վտարումների շարունակման դեպքում աշխատանքային միգրանտների ընտանիքները կարող են մնալ առանց գոյատևման միջոցների: