Մատչելի հղումներ

Ռուսաստանում երեքշաբթի օրը սգո օր է հայտարարվել


Ռուսաստանում երեքշաբթի օրը սգո օր է հայտարարվել
Ռուսաստանում երեքշաբթի օրը սգո օր է հայտարարվել

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի օրը Վոլգա գետի վրա կիրակի օրը զբոսանավի խորտակման պատճառով 125 զոհված մարդու հարգանքի տուրքը մատուցելու սգո օր է հայտարարել։

Մինչ այժմ փրկարարներին հաջողվել է գտնել 64 դիակ։ Նրանց համաձայն, խորտակված զբոսանավում կենդանի մարդ գտնելու հույս այլևս չկա։ Վթարի զոհերից շատերը երեխաներ են, որոնք խորտակման պահին գտնվում էին «Բուլգարիա» զբոսանավի խաղասենյակում։

Ռուսաստանի նախագահը երկուշաբթի օրը պահանջել է անցկացնել նավի խորտակման փաստի հետաքննությունը՝ «խարխուլ» անվանելով խորտակված նավը, որի նման «ժանգոտ խողովակները դեռևս օգտագործվում են երկրում»։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախագահ Մեդվեդևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ում իր ցավակցությունն է հայտնել տեղի ունեցած վթարի կապակցությամբ։

«Բուլգարիա» շոգենավը կառուցվել է Չեխոսլովակիայում 1955 թվականին և նախատեսված է եղել 120 ուղևոր տեղափոխելու համար։ Կազան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի պահին սակայն նավի վրա գտնվում էր 208 մարդ։

Վթարը վերապրած ուղևորները պատմում են, որ գերծանրաբեռնված նավն ուղևորությունը սկսելուց հետո թեքվել էր կողքի և մի քանի րոպեի ընթացքում խորտակվել՝ գրեթե հնարավորություն չտալով անձնակազմին որևէ գործողություն ձեռնարկել։

XS
SM
MD
LG