Մատչելի հղումներ

 
Վլադիկավկազի շուկայում տեղի ունեցած պայթյունից բազմաթիվ մարդիկ են զոհվել

Վլադիկավկազի շուկայում տեղի ունեցած պայթյունից բազմաթիվ մարդիկ են զոհվել


Վլադիկավկազ քաղաքի շուկայում ինքնասպան ահաբեկչի կողմից մեքենայի մեջ տեղադրված ռումբի միջոցով իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 16, վիրավորվել` առնվազն 135 մարդ:

Պայթյունն իրականացվել է չորեքշաբթի կեսօրին` Հյուսիսային Օսիայի մայրաքաղաքում գտնվող կենտրոնական շուկայի մուտքի մոտակայքում:

Ոստիկանության համաձայն, պայթյունն իրականացվել է մետաղի բեկորներով պատված 30-կիլոգրամանոց ռումբի միջոցով:

Ոչ մի խմբավորում դեռ չի ստանձնել ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը:

1999 թվականին նույն շուկայում իրականացված ահաբեկչական ռմբակոծության արդյունքում զովել էր ավելի քան 50 մարդ:

Վլադիկավկազը Ռուսաստանի Հյուսիսային Օսիա հանրապետության մայրաքաղաքն է: Ի տարբերություն Դաղստանի, Չեչնիայի և երկրի հարավային այլ հանրապետությունների, որոնց բնակչությունը հիմնականում մահմեդական է, Հուսիսային Օսիայի բնակչության մեծամասնությունը կազմում են ուղղափառ քրիստոնյաները:

XS
SM
MD
LG