Մատչելի հղումներ

Հյուսիսային Օսիայի շուկայում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվն ավելացել է


Հարավային Օսիայի շուկայում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվն ուրբաթ օրը հասել է 17-ի:

Ռուսաստանի ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու, որոնց կասկածում են հինգշաբթի օրը Վլադիկավկազում տեղի ունեցած հարձակմանը ներգրավված լինելու մեջ:

Հիվանդանոցում դեռևս մնում է ավելի քան 100 մարդ: Ամենածանր վիճակում գտնվողները օդանավով տեղափոխվել են Մոսկվա:

Հինգշաբթի օրը ինքնասպան ահաբեկիչը հարձակում է իրականացրել մարդաշատ բացօթյա շուկայի գլխավոր մուտքի մոտ` պայթեցնելով մետաղե ձողերով պատված 30-կիլոգրամանոց ռումբ:

Ոչ ոք դեռ չի ստանձնել պատասխանատվությունն այս հարձակման համար:

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն ասել է, որ հարկավոր է կանխել էթնիկական տարաձայնություններ հրահրելու նպատակով տեղի ունեցող հման հանցագործությունները:

XS
SM
MD
LG