Մատչելի հղումներ

Ռուսաստանը երկարաձգելու է ռազմական ներկայությունը Հայաստանում


Հայաստանը համաձայնվել է մինչև 2044 թվականը երկարաձգել ռուսական ռազմակայանի վարձակալության պայմանագիրը: Մի բան, որը կամրապնդի Ռուսաստանի ներկայությունը ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող այս տարածաշրջանում:

Համաձայնագիրը ստորագրվելու է Ռուսատանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից հինգշաբթի և ուրբաթ օրերին Հայատան կատարելիք այցի ժամանակ:

«Ռոսիա-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հաստատել է վարձակալության պայմանագիրը երկարաձգելու մասին լուրը:

1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ կնքված պայմանագրով Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական ռազմակայանը գործելու էր 25 տարի: Նախարար Նալբանդյանի համաձայն, փոփոխությունները թույլ են տալու երկարաձգել պայմանագիրը մինչև 49 տարի` սկսած 1995 թվականից:

Նա ասել է, որ ռուսական ռազմակայանն օգնելու է ապահովել Հայաստանի 3,2 միլիոն բնակչության անվտանգությունը, որտեղ շարունակվում է նավթի պաշարներով հարուստ Արդբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը վերսկսվելու վտանգը:

Ադրբեջանը շարունակ սպառնում է Լեռնային Ղարաբաղը նվաճելու հայտարարություններով, և վերջին երկու տարիների ընթացքում՝ ավելի քան երկու անգամ ավելացրել ռազմական իր ծախսերը:

XS
SM
MD
LG