Մատչելի հղումներ

Ռուսական ռազմակայանների վարձակալությունը երկարաձգվել է մինչև 2044 թվականը


Ուրբաթ օրը Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են մինչև 2044 թվականը ռուսական ռազմակայանների վարձակալության ժամկետը երկարաձգելու մասին:

Պայմանագիրը ստորագրվել է Երևանում` նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած երկօրյա պաշտոնական այցի ժամանակ: Պայմանագրով նախատեսվում է նաև իրականացնել սպառազինությունների և ռազմական տեխնիկայի նորացում:

Ռուսաստանի կողմից Հայաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Գյումրի քաղաքում տեղակայցած ռազմակայանի վարձակալության ժամկետը, որն ավարտվում էր 2020 թվականին, երկարացվել է ևս 24 տարով:

Հայաստանում տեղակայված է 3000 ռուսական զինծառայող, ինչպես նաև «ՄիԳ-29» մակնիշի կործանիչներ և հակահրթիռային պաշտպանության համակարգ: Ռազմակայանն այժմ գտնվում է Ռուսաստանի Հյուսիսկովկասյան ռազմական շրջանի հրամանատարության ներքո:

XS
SM
MD
LG