Մատչելի հղումներ

Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը դեռ կարող է քվեարկության դրվել դեկտեմբերի 22-ին


Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը դեռ կարող է քվեարկության դրվել դեկտեմբերի 22-ին

Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252 բանաձևը դեռևս կարող է քվեարկության դրվել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում` ներկայիս նստաշրջանի ավարտից առաջ:

Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել Ամերիկյան Հայ Դատի հանձնախումբը` նշելով նաև, որ չորեքշաբթի օրը կայանալիք նիստի ժամանակ քվեարկության են դրվելու նաև մի շարք այլ օրինագծեր:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևը երեքշաբթի օրը քվեարկության չդրվեց` հակառակ ավելի վաղ այդ մասին արված հայտարարություններին:

Սպիտակ տան խոսնակ Ռոբեր Գիբսը մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Թուրքիայի հետ հարաբերությունները չափազանց կարևոր են ԱՄՆ-ի համար, և «ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կարծիքը թիվ 252 բանաձևի վերաբերյալ հայտնի է»:

XS
SM
MD
LG