Մատչելի հղումներ

Թիվ 252 բանաձևը երեքշաբթի օրը չընդգրկվեց ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի օրակարգում


Թիվ 252 բանաձևը երեքշաբթի օրը չընդգրկվեց ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի օրակարգում
Թիվ 252 բանաձևը երեքշաբթի օրը չընդգրկվեց ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի օրակարգում

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատից «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը տեղեկացրին, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևը երեքշաբթի օրն ընդգրկված չէ Պալատի օրակարգում` հակառակ նախկինում տարածած հաղորդագրություններին:

Ներկայացուցիչների պալատի մամուլի ծառայությունից հաղորդեցին նաև, որ բանաձևի քննարկումը նույնիսկ նախատեսված չի եղել այսօրվա քննարկման համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի արտգործնախարարությունը կտրականապես դեմ է Ներկայացուցիչների պալատում թիվ 252 բանաձևի քննարկմանը: Այդ դիրքորոշումը կրկին հնչեցվել է ԱՄՆ-ի արտգործնախարարությունում երկուշաբթի օրն անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:

ԱՄՆ-ի արտաքին գործերի փոխնախարար Ֆիլիպ Քրաուլիին հղված հարցին, թե ինչ է ձեռնարկում ԱՄՆ-ի վարչակազմը` բանաձևի քննարկմանը հակազդելու համար Քրաուլին տվել է հակիրճ պատասխան` ասելով, թե այս բանաձևի վերաբերյալ իրենց դիրքորոշումն արդեն հնչեցվել է:

Այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի արտգործնախարարը հեռախոսային կապի մեջ է Նենսի Փելոսիի կամ Ներկայացուցիչների պալատի այլ անդամների հետ` նրանց բանաձևի քննարկումը Պալատի օրակարգ չբերելու ուղերձը փոխանցելու նպատակով, ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալը պատասխանել է. «Այս խնդրի վերաբերյալ մենք կապի մեջ ենք Ներկայացուցիչների պալատի հետ»:

«Չեմ կարող ասել, արդյոք արտգործնախարարն անձամբ է քննարկում այդ հարցը, սակայն մենք անընդհատ կապի մեջ ենք Ներկայացուցիչների պալատի հետ», - ասել է Ֆիլիպ Քրաուլին:

XS
SM
MD
LG