Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի հանրապետական թեկնածուները նախապատրաստվում են նախընտրական մրցապայքարի ամենաթեժ օրվան


ԱՄՆ-ի տասը նահանգներում ընտրողները քվեարկելու են «սուպեր երեքշաբթի» անվանվող օրը, որը համարվում է ԱՄՆ-ի նախընտրական մրցապայքարի ամենաթեժ փուլը:

ԱՄՆ-ի հանրապետական նախընտրական մրցապայքարի մասնակիցների համար կուսակցության կողմից նախագահական թեկնածու նշանակվելու համար անհրաժեշտ 1144 պատվիրակների ձայների մեկ երրորդը քվեարկվելու է այս օրվա ընթացքում:

Մրցապայքարի առաջատար դիրքեր զբաղեցնող Միթ Ռոմնին, որը հաղթանակ է տարել ԱՄՆ-ի հինգ նահանգում վերջերս անցկացված ընտրություններում, փորձելու է ներկայացնել իրեն որպես հանրապետական կուսակցության «անխուսափելի թեկնածու»:

Ռոմնիի հիմնական մրցակից Ռիք Սանտորումը «սուպեր երեքշաբթի» օրվա ընթացքում փորձելու է զարգացնել այն հաջողությունը, որին ինքը հասել է փետրվար ամսվա սկզբին՝ հաղթական տանելով ԱՄՆ-ի երեք նահանգում:

Ռոմնին և Սանտորումը երկուշաբթի օրը կենտրոնացրել են նախընտրական պայքարը Օհայո նահանգում, որտեղ հաղթանակելու երկուսի շանսերը գրեթե հավասար են գնահատվում:

Նոր հարցումների համաձայն, անցյալ շաբաթվա ընթացքում տարված հաղթանակները նոր թափ են հաղորդել Ռոմնիի ընտրապայքարին, որի հաղթանակի հավանականությունը Օհայո նահանգում կայանալիք նախնական ընտրություններում կազմում է 34 տոկոս՝ երեք տոկոսով գերազանցելով Սանտորումի հաղթանակի հնարավորության կանխատեսումները:

Բացի Օհայո նահանգից, «սուպեր երեքշաբթի» օրվա ընթացքում նախնական ընտրություններ են անցկացվելու Ջորջիա, Մասաչուսեսթ, Վերմոնտ, Վիրջինիա, Օկլահոմա և Թենեսի նահանգներում: Այդահո, Հյուսիսային Դակոտա և Ալյասկա նահանգներում կուսակցական ժողովներ են անցկացվելու:

XS
SM
MD
LG