Մատչելի հղումներ

Վաշինգտոն նահանգում եւս հաղթանակ տարավ Միթ Ռոմնին


ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի նախկին կառավարիչ Միթ Ռոմնին հեշտությամբ հաղթանակ տարավ հանրապետական կուսակցության կողմից նախագահական թեկնածու դառնալու պայքարում՝ իր մրցակիցներին տալով միայն հաջորդ երեքշաբթի օրը՝ սուպեր երեքշաբթիի հետ կապված հույսեր փայփայելու հնարավորությում։ Սուպեր երեքշաբթին այն օրն է, երբ թեկնածուները մրցում են 1Օ նահանգներում՝ միաժամանակ։

Ձայների մեծ մասի հաշվարկի համաձայն, Ռոմնին շաբաթ օրվա կուսակցական հավաքի ընթացում ստացել է ձայների 37, Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոն Փոլը՝ 25, նախկին սենատոր Ռիք Սանթորումը՝ 24 տոկոսը։ Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Նյութ Գինգրիչը ձայների մեծ տարբերությամբ միայն չորրորդ տեղում է։
Սուպեր երեքշաբթին է մեծապես որոշելու, թե նախագահական նոյեմբերյան ընտրություններում հանրապետական կուսակցությունից որ թեկնածուն է մրցելու դեմոկրատ Բարաք Օբամայի հետ։

Հանրապետականների վերջին հարցումներից մեկի՝ ՝՝Գալափ՛՛ի համաձայն, Ռոմնիին աջակցում է ընտրողների 35, Սանթորումին՝ 24, Գինգրիչին՝ 15, Փոլին՝ 11 տոկոսը։

XS
SM
MD
LG