Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. «Անդամակցելուց առաջ Վրաստանը պետք է ավելի շատ բարեփոխումներ իրականացնի»


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. «Անդամակցելուց առաջ Վրաստանը պետք է ավելի շատ բարեփոխումներ իրականացնի»

«Վրաստանը զգալի առաջընթաց է ապրել, սակայն դաշինքին անդամակցելուց առաջ երկիրը դեռ պետք է ավելի շատ բարեփոխումներ իրականացնի»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը երկրի մայրաքաղաք Թբիլիսիում վարչապետ Նիկա Գիլաուրիի և պաշտոնատար այլ անձանց հետ անցկացված հանդիպման ընթացքում:

Ռասմուսենն ասել է, թե Վրաստանում կայանալիք ընտրությունները լինելու են երկրում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումների փորձարկում, և որ երկրում մի շարք ոլորտներում դեռևս անելիքներ կան:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև գովասանքի խոսքեր է ուղղել Վրաստանին՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից գլխավորած կոալիցիայի կազմում ավելի քան 900 զինծառայող ընդգրկելու համար: Աֆղանստանում Վրաստանի զորախումբը ծառայողների թվով երկրորդն է ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների այս երկրում գտնվող զորախմբերի մեջ:

Հյուսիսատլանտյան դաշինքը հորդորել է երկրին շարունակել օրենքի գերակայության ամրապնդմանը նպաստող, ինչպես նաև ազատ և արդար ընտրություններ ապահովելուն ուղղված աշխատանքը:

ՆԱՏՕ-ն 2008 թվականին հայտնել էր, որ Վրաստանը ժամանակի ընթացքում կանդամակցի դաշինքին, ինչին խիստ դեմ է հանդես գալիս Ռուսաստանը:

XS
SM
MD
LG