Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման հանդիպելու է Կոնգրեսի առաջնորդների հետ


Նախագահ Օբաման հանդիպելու է Կոնգրեսի առաջնորդների հետ
Նախագահ Օբաման հանդիպելու է Կոնգրեսի առաջնորդների հետ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրավիրել է Կոնգրեսում Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների առաջնորդներին` մի շարք հարցերի շուրջ համատեղ աշխատանքները քննարկելու համար:

Օբաման հինգշաբթի օրը նախարարների խորհրդի կայացած հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ, կոչ անելով հանրապետականների առաջնորդներին` Սենատում փոքրամասնության առաջնորդ Միթչ ՄաքՔոնելին և ներկայացուցիչ Ջոն Բեյներին նոյեմբերի 18-ին Սպիտակ տանը հանդիպել Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարի Ռիդի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ:

Նախագահ Օբաման ասել է, որ հանդիպմանը քննարկվելու են մինչև նոր կազմով Կոնգրեսի աշխատանքի մեկնարկը հրատապ տնտեսական խնդիրների լուծման համար հետագա քայլերը:

Նախագահը ասել է, որ անհրաժեշտ է շարժվել առաջ, քանի որ Ամերիկայի ժողովուրդը չի ցանկանում, որ երկրի կառավարությունը զբաղվի միայն կուսակցական քննարկումներով:

XS
SM
MD
LG