Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սենատում հանրապետականները լրացուցիչ վեց տեղ են նվաճել


ԱՄՆ-ի Սենատում հանրապետականները լրացուցիչ վեց տեղ են նվաճել
ԱՄՆ-ի Սենատում հանրապետականները լրացուցիչ վեց տեղ են նվաճել

ԱՄՆ-ի հանրապետականները երեքշաբթի օրը կայացած միջանկյալ ընտրություններում լրացուցիչ վեց տեղ են նվաճել Սենատում, սակայն նրանց չի հաջողվել հասնել մեծամասնության: Նրանց սակայն հաջողվել է ապահովել մեծամասնություն Ներկայացուցիչների պալատում:

Դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարի Ռիդը պահպանել է իր տեղը` շահելով դժվարին մրցապայքար «Թեյի կուսակցության» կողմից մեծ օժանդակություն վայելող հանրապետական Շերոն Էնգլի նկատմամբ:

Ռիդը ԱՄՆ-ի «Սի Էն Էն» հեռուստաընկերությանը չորեքշաբթի օրը հայտնել է, որ կարող է փոխզիջման գալ հանրապետականների հետ, որոնք ցանկանում են փոփոխություններ մտցնել առողջապահական բարեփոխումների վերաբերյալ Կոնգրեսի երկու պալատներում դեմոկրատական մեծամասնության առկայության ժամանակ ընդունված օրենքում:

Սենատոր Ռիդը նաև ասել է, թե որպես Սենատի առաջնորդ, իր անմիջական առաջնությունը երկրում աշխատատեղերի ստեղծումն է:

Սենատում Փենսիլվանիա, Իլինոյս, Ինդիանա, Արքանզաս, Հյուսիսային Դակոտա և Վիսկոնսին նահանգների տեղերը, որոնք նախկինում զբաղեցնում էին դեմոկրատները, այժմ անցել են հանրապետականներին:

XS
SM
MD
LG