ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման և Առաջին տիկին Միշել Օբաման Հավայան կղզիներում իրենց հանգստի մի մասը անց են կացրել՝ այցելելով այնտեղ տեղակայված ծովային ռազմահենակետում ծառայող զինծառայողներին և նրանց ընտանիքներին։
Նախագահ Օբամայի ընտանիքն անցյալ տարի նույնպես այցելել էր նախագահի հարազատ նահանգում տեղակայված այս ռազմահենակետը։
Նախագահը և Առաջին տիկինը խրախուսում են հասարակությանը աջակցություն ցուցաբերել զինծառայողների համայնքներին՝ հատկապես տոների ընթացքում, երբ ընտանիքից բաժանվելը կարող է դժվար լինել։
Առաջին տիկինը նշել է, որ տնից ուղարկված մի ծանրոց կամ պարզապես շնորհակալության խոսք նշանակալից նվեր կարող են լինել զինծառայողների համար։
Ռազմահենակետի այցելությունից բացի, Օբամաների ընտանիքը չի նախատեսում մասնակցել հասարակական այլ միջոցառումների։
Նախատեսվում է, որ Հավայան կղզիներում Օբամաների ընտանիքի հանգիստը կշարունակվի մինչև հունվարի 2-ը։