Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման և Առաջին տիկինը կոչ են արել աջակցել զինծառայողներին և նրանց ընտանիքներին


Նախագահ Օբաման և Առաջին տիկինը կոչ են արել աջակցել զինծառայողներին և նրանց ընտանիքներին
Նախագահ Օբաման և Առաջին տիկինը կոչ են արել աջակցել զինծառայողներին և նրանց ընտանիքներին

ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման, իր ընտանիքի հետ Սուրբ Ծննդի տոներն անց է կացնում Հավայան կղզիներում և արձակուրդի ընթացքում չի նախատեսում մասնակցել հասարակական միջոցառումների։

Առաջին տիկին Միշել Օբաման նախագահ Օբամայի հետ միասին են հանդես եկել ամենշաբաթյա ուղերձով, որում կոչ են արել ամերիկացիներին օգնության ձեռք մեկնել զինծառայողներին և նրանց ընտանիքներին։

Առաջին տիկինը նշել է, որ տնից ուղարկված մի ծանրոց կամ պարզապես շնորհակալության խոսք նշանակալից նվեր կարող են լինել զինծառայողների համար։

Առաջին տիկինն ուրբաթ օրն անակնկալ է մատուցել երեխաներին՝ անձամբ պատասխանելով «Հետևելով Սանտային» ծրագրին ուղղված հեռախոսազանգերին։ Բարի ավանդույթ դարձած այս ծրագիրն իրականացվում է Հյուսիսային Ամերիկայի հակաօդային ուժերի միացյալ ղեկավարության (NORAD) կողմից։ Միշել Օբաման Սանտա Քլաուսի ճանապարհորդության մասին տեղեկություններ էր հայտնում երեխաներին՝ NORAD–ի «Սանտայի երթևեկության ժամանակացույց» ծրագրի միջոցով։

Նախատեսվում է, որ Հավայան կղզիներում Օբամաների ընտանիքի հանգիստը կշարունակվի մինչև հունվարի 2-ը։

XS
SM
MD
LG