Մատչելի հղումներ

Օբաման ու Էրդողանը քննարկել են Սիրիայում տեղի ունեցող բռնությունները


Օբաման ու Էրդողանը քննարկել են Սիրիայում տեղի ունեցող բռնությունները
Օբաման ու Էրդողանը քննարկել են Սիրիայում տեղի ունեցող բռնությունները

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցկացրել են հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադի վրա գործադրվող ճնշումն ուժեղացնելու եղանակները՝ այդ երկրում իրականացվող բռնությունները դադարեցնելու նպատակով:

ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքի ընթացքում Օբամայի և Էրդողանի միջև կայացած հանդիպման ժամանակ երկու ղեկավարները խորհրդակցություններ են անցկացրել Սիրիայի կառավարության դեմ պատժամիջոցներ, քաղաքական ճնշում և այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորության վերաբերյալ:

Սիրիայի անվտանգության ուժերի կողմից երեքշաբթի օրը խուզարկման երկու առանձին գործողություն իրականացնելու արդյունքում զոհվել է քաղաքացիական վեց անձ: Այս իրադարձությունները տեղի են ունեցել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում և կենտրոնական Հոմս նահանգում անվտանգության ուժերի կողմից տները խուզարկելու գործողության իրականացման ժամանակ:

Սիրիայի պետական լրատվամիջոցները և իրավապաշտպան կազմակերպությունները հաղորդել են նաև, որ զինված մարդկանց կողմից բացված կրակի արդյունքում զոհվել է երկու ոստիկան:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի համաձայն, Սիրիայում տեղի ունեցող բռնությունների պատճառով զոհվել է առնվազն 2 700 մարդ, որոնցից 100-ը երեխաներ են:

XS
SM
MD
LG