Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան օգտագործում է սոցիալական ցանցերը՝ քարոզչություն տարածելու համար


Հյուսիսային Կորեան օգտագործում է սոցիալական ցանցերը՝ քարոզչություն տարածելու համար
Հյուսիսային Կորեան օգտագործում է սոցիալական ցանցերը՝ քարոզչություն տարածելու համար

Հյուսիսային Կորեայի կառավարության հիմնական կայքն առավել դյուրին է դարձրել ընթերցողների համար տարածել կայքում Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի հասցեին հրապարակված քննադատական նյութերը՝ «Facebook», «Twitter», ինչպես նաև Հարավային Կորեայի միկրոբլոգային կայքերի միջոցով:

Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցների մոնիթորինգ իրականացնող Հարավային Կորեայի «Յոնհապ» լրատվական գործակալությունը երկուշաբթի օրը հաղորդել է, որ Հյուսիսային Կորեայի կառավարական կայքում տեղադրվել են դեպի մեծ ժողովրդականություն վայելող սոցիալական ցանցերի կայքեր հղում ապահովող համապատասխան կոճակներ:

Փխենյանը դեպի սոցիալական կայքեր մուտք գործելու խիստ սահմանափակումներ է սահմանել Հյուսիսային Կորեայում գտնվող համացանցից օգտվողների նկատմամբ, սակայն ակտիվորեն օգտագործում է համաշխարհային ցանցը՝ օտարերկրյա պետություններում իր քարոզչությունը տարածելու նպատակով:

Հարավային Կորեայի իշխանությունները սահմանափակել են մուտքը դեպի կոմունիստական տեղեկատվություն պարունակող համացանցային էջեր, սակայն որոշ մարդկանց այնուամենայնիվ հաջողվում է մուտք գործել դեպի Հյուսիսային Կորեայի կայքեր:

XS
SM
MD
LG