Մատչելի հղումներ

Սիրիայի բնակիչների համար հասանելի են դարձել «Facebook»-ն ու «YouTube»-ը


Սիրիայի բնակիչների համար հասանելի են դարձել «Facebook»-ն ու «YouTube»-ը
Սիրիայի բնակիչների համար հասանելի են դարձել «Facebook»-ն ու «YouTube»-ը

Սիրիայում բնակվող համացանց օգտագործողները հայտնել են, որ այս երկրում հնարավոր է դարձել մուտք գործել «Facebook» ու «YouTube» կայքերը: Երկրում մուտքը դեպի այս կայքերը արգելափակված է եղել երեք տարվա ընթացքում:

Սիրիայում «Facebook» ու «YouTube» կայքեր մուտք գործելու համար օգտագործողները նախկինում չեն ունեցել համացանցային երկընտրանքային կապ:

Երկրի կառավարությունը որևէ մեկնաբանություն չի արել այս զարգացումների վերաբերյալ, սակայն երկրում գործող ակտիվիստների ու ձեռներեցների համաձայն, համացանցային կապի ծառայություններ մատուցող ընկերությունները վերջապես կատարել են դեպի այս երկու կայքեր մուտքի արգելքը դադարեցնելու պահանջները:

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի օգնական Ալեք Ռոսի կողմից «Twitter» միկրոբլոգային կայքում չորեքշաբթի օրը տեղադրված հաղորդագրությունում նշվում է, որ Վաշինգտոնը ողջունում է Սիրիայի կողմից իր ժողովրդին դեպի «Facebook» ու «YouTube» կայքեր ազատ մուտքի հնարավորություն տրամադրելու որոշումը: Ռոսը սակայն մտահոգություն է հայտնել, որ արտահայտման և միավորման ազատությունների բացակայության պայմաններում դեպի այս երկու կայքեր մուտք գործելու հնարավորությունը մարդկանց համար կարող է վտանգ սպառնալ:

Սիրիայի ընդդիմադիր խմբերն ուրբաթ և շաբաթ օրերին փորձել են սոցիալական ցանցերի միջոցով հանրահավաքներ կազմակերպել, սակայն հաջողության չեն հասել, քանի որ երկրի անվտանգության մարմինների ծառայողները գտնվել են երկրի խորհրդարանի շենքի մոտ և խոչընդոտել են հավաքի անցկացումը:

XS
SM
MD
LG