Մատչելի հղումներ

«Սխալներ են թույլ տրվել Սիրիայում Արաբական պետությունների լիգայի դիտորդական առաքելության ընթացքում»


Արաբական պետությունների լիգայի դիտորդները Սիրիայում
Արաբական պետությունների լիգայի դիտորդները Սիրիայում

«Սիրիայում Արաբական պետությունների լիգայի դիտորդական առաքելությունն իրականացնելու ընթացքում որոշ սխալներ են թույլ տրվել»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել Քաթարի վարչապետ Համադ բին Յասիմ ալ-Թանին՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ անցկացված հանդիպման ընթացքում:

Արաբական պետությունների լիգայի Սիրիայի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Քաթարի վարչապետն հայտնել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև այն հարցը, թե ինչպես Միավորված ազգերի կազմակերպությունը կարող է կիսել իր փորձը Լիգայի հետ:

Արաբական պետությունների լիգայի նախարարները հանդիպում կանցկացնեն շաբաթ օրը՝ քննարկելու այն հարցը, թե արդյոք Սիրիայի կառավարությունը կատարել է բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնությունները դադարեցնելու իր պարտավորվածությունը:

Այս հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի Մերձավոր Արևելքի հարցերով բարձրաստիճան հանձնակատար Ջեֆրի Ֆելթմանը հինգշաբթի օրը բանակցություններ կանցկացնի Կահիրեում:

Սիրիայի ընդդիմադիր կազմակերպությունները պնդում են, որ այս երկրի կառավարությունը մոլորության մեջ է գցել դիտորդներին՝ վերջիններիս անցկացնելով միայն կառավարությունը կողմնակիցների կողմից բնակեցված տարածքներով, փոխելով փողոցային նշանները և ընդդիմադիրների կողմից բնակեցված թաղամասեր ուղարկվելով կառավարության կողմնակիցներ՝ սխալ ցուցմունքներ տալու նպատակով:

Սիրիայի իշխանությունները հինգշաբթի օրը հայտնել են սպանություն չկատարած ապստամբության մասնակից 552 բանտարկյալի ազատ արձակելու մասին:

Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության ղեկավարը սակայն հայտնել է, որ Սիրիայում կազմակերպության հետ համագործակցող անձինք «չեն նկատել բանտարկյալների ազատ արձակման կամ զինուժի ստորաբաժանումների փողոցներից դուրսբերման որևէ նշան»:

XS
SM
MD
LG