Մատչելի հղումներ

Լիբիայում շարունակվում են կառավարական ուժերի հարձակումները


Լիբիայում շարունակվում են կառավարական ուժերի հարձակումները

Լիբիայի կառավարական ուժերը կիրակի օրը շարունակել են ռմբակոծել ապստամբների կողմից վերահսկվող Միսրաթաա քաղաքը՝ չնայած կառավարության կողմից քաղաքում ապստամբների դեմ ուղղված ռազմական գործողությունները դադարեցնելու մասին արված հայտարարությանը։

Ականատեսների համաձայն, Միսրաթայի ուղղությամբ կառավարական ուժերն արձակել են հրետանային և հրազենային ուժգին կրակ։

Լիբիայի փոխարտգործնախարարը կիրակի օրը հայտնել է, որ կառավարական ուժերը դադարեցրել են ռազմական գործողություններն ապստամբների նկատմամբ, սակայն չեն լքել այս քաղաքը։

Նրա համաձայն, զորքերը դադարեցրել են ռազմական գործողությունները՝ ապստամբների հետ ցեղախմբերի ղեկավարների բանակցությունները հնարավոր դարձնելու նպատակով, սակայն, ասել է նա, եթե ապստամբները չհանձնվեն 48 ժամվա ընթացքում, ապստամբների դեմ Լիբիայի կառավարական ուժերի փոխարեն պատերազմելու են ցեղախմբերը։

Այս ընթացքում, Միսրաթայից մոտ հազար փախստական ժամանել է ապստամբների կողմից վերահսկվող Բենգազի քաղաքը՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից վարձած նավի միջոցով։

Նավով ժամանել են այս քաղաքը լքելու այլ հնարավորություն չունեցող օտարերկրյա մոտ 800 աշխատող և վնասվածքներ ստացած քաղաքացիական անձինք։

XS
SM
MD
LG