Մատչելի հղումներ

Բան Կի Մունի խորհրդակցությունները Ռուսաստանի նախագահի հետ


Բան Կի Մունի խորհրդակցությունները Ռուսաստանի նախագահի հետ

Բան Կի Մունի խորհրդակցությունները Ռուսաստանի նախագահի հետ։ Քննարկվել են մի շարք խնդիրներ կապված Մերձավոր Արեւելքի դեպքերին եւ միջուկային անվտանգության հարցին։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Մոսկվայի մոտակայքում հանդիպում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ միջազգային անվտանգության, ներառյալ Մերձավոր Արեւելքի դեպքերը քննարկելու համար։

Ուրբաթ օրը պրն. Մեդվեդեւը մտահոգություն է հայտնել Լիբիայի օդային տարածքում թռիչքազերծ գոտու մասին ՄԱԿ-ի լիազորագրի սահմաններից դուրս գալու Արեւմտյան երկրների գործելակերպի առնչությամբ եւ հորդորել է դիվանագիտական լուծում գտնել հակամարտությանը։

Միաժամանակ, օրակարգում են խնդիրներ Աֆրիկայում շարունակվող հակամարտությունների, միջուկային անվտանգության, Ճապոնիայի միջուկային վթարի եւ Հյուսիսային Կորեայում տիրող կացության վերաբերյալ։

Բան Կի Մունը նաեւ հույս է հայտնել, որ Ռուսաստանը կաջակցի իրեն ՄԱԿ-ի ղեկավարության երկրորդ պաշտոնաշրջանի ստանձնման հարցում։ Նրա այցելությունը Ռուսաստան մաս է կազմում նրա եվրոպական շրջագայության։

XS
SM
MD
LG